Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ՝ ի հիշատակ Վարդան Ղուկասյանի փեսայի

Հասարակություն
688822b15dd2a744665939cd79d8becf

Գյումրում կրակոցներով ուղղորդված միջադեպի նախօրեին՝ կիրակի օրը Գյումրիում մոմավառություն եւ երթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ ապրիլի 12-ին սպանված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա, 27-ամյա Կարեն Եսայանի: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրին երթի մասնակիցները, որոնք հիմնականում սպանվածի ընկերներն են եղել:

Մասնակցե՞լ է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն այդ երթին, թե ոչ, հայտնի չէ:

Երթի մասնակիցները պահանջել են սպանության բացահայտում՝ բողոքելով, որ արդեն 4 ամիս է անցել, սակայն « սպանության պատվիրատուները», ըստ նրանց չեն բացահայտվել: Հիշեցնենք, որ դեպքից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ սպանության դրդապատճառները քաղաքական են՝ ակնարկելով ԲՀԿ-ականներին: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ:

Երթի մասնակիցներն ու սպանված Կարեն Եսայանի հարազատները եկեղեցուց գնացել են դեպքի վայր եւ ծաղկեպսակ դրել Կարենի հիշատակին:

Հիշեցնենք, որ սպանության օրը Վարդան Ղուկասյանի փեսան գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու, իսկ երեկոյան ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին նրան «Մերսեդես» մեքենայի մեջ սպանված ՝ մի քանի հրազենային վնասվածքներով::

Օրերս դատարանը երկարաձգեց Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով կալանավորված ոստիկանության Անի տարածաշրջանի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդու` Հարություն Սարգսյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով: