A
A
Ո՞վ է հովանավորում Թաթա Սիմոնյանի համերգը
«Դինո Գոլդ Մայինինգ Քամփնի» ՓԲԸ հովանավորում է հայ ազգի հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը՝ համագործակցելով Կապանի քաղաքապետարանի, այլ ոչ թե որևէ քաղաքական կուսակցության ներկայացուցչի կամ թեկնածուի հետ»,- ասված է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» տնօրինության պատասխանում։ «Կապանի ապագան որոշում է կապանցին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարել էր, որ. «Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ Կապանում սեպտեմբերի 2-ին ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը կազմակերպում է համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ (դա ընտրություններում ընդունված քարոզչական հնարք է), բայց մենք անընդունելի ենք համարում այս ընտրական փուլում օտարերկրյա ընկերության կամ օտարերկրացու ֆինանսական կամ այլ տիպի օժանդակություն որևէ թեկնածուի օգտին»։
Մանրամասներն այստեղ