Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն, այնուամենայնիվ, բողոքարկել է

Սպորտ
e4790b36e4737abaa3b0f5437b287bfb

«Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա - Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա - Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի տեսուչին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին» - տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: