Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրային խնդիրներ Իտալիայի հավաքականում

Սպորտ
d67247316c40dfceb2fe609741f2f8e0

Իտալիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դեւիս Մանջիան հայտարարել է, որ թիմի մի քանի խաղացողներ հնարավոր է հրավիրվեն ազգային հավաքական:

Չեզարե Պրանդելին 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի եւ Դանիայի հետ խաղերից առաջ մտադիր է թիմի կազմը թարմացնել երիտասարդականի խաղացողներով: Անվանի մասնագետի ուշադրության կենտրոնում հայտնվել են 21-ամյա խաղացողներ Մարկո Վերատիին, Մատիա Դեստրոն եւ Լորենցո Ինսիգնեն:

Սակայն Իտալիայի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 12-ին եւ 16-ին նույնպես կարեւոր հանդիպումներ ունի` հանձինս Եվրոպայի առաջնությունում Իսրայելի հետ անցումային խաղերի:

«Բնական է, որ մենք պետք է սպասենք Չեզարե Պրանդելիի որոշմանը, հետո նոր հրապարակենք նախնական կազմը: Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ մարզչի հետ եւ, կարծում եմ, միասին կգանք ընդհանուր հայտարարի» - հայտարարել է Դեւիս Մանջիան:

Թե ինչ որոշում կընդունի Չեզարե Պրանդելին, պարզ կդառնա առաջիկա օրերին, սակայն իտալացի մասնագետը արդեն բավականին մեծ փոփոխություններ է կատարել թիմում, երբ հիշում ենք Եվրո-2012-ի կազմը: