«Մալագան»` լավագույն նորեկ
«Մալագա» ֆուտբոլային ակումբը դարձավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի պատմության լավագույն նորեկը:
Կայացած երկու տուրերից հետո իսպանական թիմը վաստակել է 6 միավոր` միեւնույն 3:0 հաշվով առավելության հասնելով ռուսական «Զենիթի» եւ բելգիական «Անդերլեխթի» նկատմամբ: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այդպես հաջող դեռեւս չի մեկնարկել ոչ մի նորեկ:
Իսկ ահա «Անդերլեխթը» հակառեկորդ է սահմանել: Բելգիացիները չեմպիոնների լիգայում արդեն 10 խաղ շարունակ չեն կարողանում հաղթել սեփական դաշտում: Վերջին անգամ «Անդերլեխթը» իր հարկի տակ ուրախության բերկրանք ապրել է 9 տարի առաջ` 2003 թվականին:
Չեմպիոնների լիգայում երեկ կայացած խաղերի արդյունքները.
«Դինամո» Կիեւ - «Դինամո» Զագրեբ` 2:0
«Պորտո» - ՊՍԺ` 1:0
«Արսենալ» - «Օլիմպիակոս»` 3:1
«Շալկե-04» - «Մոնպելիե»` 2:2
«Զենիթ» - «Միլան»` 2:3
«Այաքս» - «Ռեալ»` 1:4
«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» Դորտմունդ` 1:1