Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի լավ է դրա տեղը ջուր տամ հիվանդներին»

Տնտեսություն
f610eff141e99b9d80d89a27b99fde39

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց մի քանի տասնյակ բուժհաստատությունների անուններ, որոնք 2011 թվականին պետք է պետգնումներով դեղամիջոցներ ձեռք բերելու համար մրցույթներ հայտարարեին, բայց չեն արել: Հանձնաժողովի տրամադրած խախտումներ կատարած բուժհիմնարկների ցանկում են Գյումրու «Ծննդատունը», Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Կոտայքի մարզի «Նաիրի» բուժկենտրոնը եւ այլն:


«Նաիրիի» տնօրեն Արթուր Վերանյանը վստահեցրել է, որ 2011 թվականին հայտարարել են մրցույթ եւ բոլոր պայմանագրերն իրենց մոտ են: Իսկ ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի այն բացահայտումներին, որ կլինիկաները պետգնումներով դեղորայքը ձեռք են բերել մի քանի անգամ թանկ գներով, պարոն Վերանյանն ասաց. «Կարող է էժան լինի, բայց` անորակ, ես, առաջին հերթին որպես կլինիցիստ, որակի մասին եմ մտածում: Որոշ դեղորայքների ցանկ ու գնացուցակ կա, եթե էժանն առնենք ու տեսնենք անարդյունք ու ոչ էֆեկտիվ է, ո՞ւմ է պետք էդ դեղը: Էժանի հարցը չի, ես խորհրդակցում մ իմ մասնագետների հետ, եւ այդ մասնագետներն են որոշում` ումից, ինչ գնով առնենք: Կարող է չինական «Ցեֆտրիաքսոն» լինի, որը արժե 160 դրամ, եւ կա 1000 դրամանոց, որը որ որակով ավելի լավն է: Էդ 160 դրամանոցը, եթե ես առնեմ... ավելի լավ է դրա տեղը ջուր տամ հիվանդներին: Մենք գրություն ենք ստացել, որ դեղերը պետք է լինեն էժան, որակով ու տեղական, բայց տեղական դեղորայքները... չեմ կարող խոսել որակի մասին, չնայած, կա լավը: Բայց դա չի նշանակում, որ ես մեր հիմնարկի համար պիտի գնեմ տեղական ու էժան: Հա, լավ են արել տվել են դատախազություն, ով որ մտածել է դրա մասին, մի հատ էլ մեզանից պիտի խորհուրդ վերցներ, ոչ թե նշեն` որակով ու էժան, ամո'թ է»:

 Մանրամասներն այստեղ