Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարական կտա՞ (տեսանյութ)

Տնտեսություն
074fd6f9d6dca24eeff0a52429ba1a33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ նախ եղել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենքում, ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:


ՀՀ կառավարության ղեկավարը տարբեր գերատեսչական մարմինների և կառուցապատող շինարարական ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Զեկուցվել է, որ շենքի շինաշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունիսի 1-ին և կավարտվեն 2013թ.-ին: Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի և բարձր որակով: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքները շարունակել՝ հաշվի առնելով նաև տեխնոպարկի շենքի պատմամշակութային նշանակությունը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մարալիկում շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին համալիրը: Այն բաղկացած է 59 բնակարաններով երեք շենքերից՝ 103 անձի համար: Բնակարանները կահավորված են անհրաժեշտ գույքով: Սոցիալական բնակարաններում բնակվելու են մանկատան շրջանավարտներ, միայնակ տարեցներ և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ:


«Այս ծրագիրը կառավարության նոր նախաձեռնությունն է: Պետությունը, ձևավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, կարիքավոր ընտանիքներին կկարողանա ապահովել բնակարաններով: Հետագայում այս փորձը տարածելու ենք նաև այլ մարզերի վրա: Այնպես որ, հաջողված ենք համարում սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգը»,- ասել է վարչապետը:

 

ԳԱԼԱ-ի լրագրողն այսօր Գյումրի այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ են հավաստի նրա հրաժարականի մասին լուրերը, դրանք զուտ խոսակցություններ են, թե՞ նման փոփոխություն իրոք սպասվում էԴուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը ով էլ որ ստանձնում է, տարին մի քանի անգամ նրա հրաժարականի հարցը արծարծվում է : Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն այս հարցին նույնպես բազմաթիվ անգամ անդրադառնում էր, եւ կոչ էր անում լրագրողներին, որ հանգիստ վերաբերվեն նման լուրերին: Ես էլ ձեզ խնդրում եմ, որ հանգիստ վերաբերվեք»,- պատասխանել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Լրագրողները վարչապետից այնուհետ հետաքրքրվեցին, թե կառավարության հայտնի նիստից հետո հայտնաբերե՞լ են արդյոք «ատկատներ» Շիրակի մարզում.

«Գիտե՞ք, կոռուպցիոն երևույթները բնորոշ են բոլոր քաղաքներին , և այդ հիվանդությունը տարածված է Հայաստանի հանրապետությունում: Եւ մենք այս անգամ ավելի շատ սկսել ենք կոշտ պայքար, որովհետև, եթե նախկինում բավարարվում էինք նկատողություններով, բավարարվում էինք նրանով, որ մարդիկ վերականգնում էին պետությանը հասցրած վնասները, այս փուլում արդեն մեր պատիժները լինում են ավելի խիստ , մարդիկ հեռացվում են աշխատանքից, քրեական գործեր են հարուցվում,- ասաց կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այդ ճանապարհով իրենք կփորձեն շտկել իրավիճակը ,- տեսնում եք, որ այդ վճռական քայլերը կառավարությունն այսօր արդեն իսկ իրականացնում է»: