Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանատնից առաջարկել են հանդիպել

Տնտեսություն
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան առաջարկով, այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը ընդունել է դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը:

Պատվիրակությունը ղեկավարում էր Հարավային Կովկասի և Թուրքմենստանի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատատը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Մրցունակության համաշխարհային զեկույցի հրապարակած տարեկան ցուցանիշներին, ըստ որի Հայաստանը մրցունակության առումով ակնհայտ առաջընթաց է արձանագրել: Համաձայն զեկույցի, գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 43 կետով:

Հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության եւ հակամենաշնորհային մարմնի գործունեության արդյունավետության ցուցանիշով Հայաստանն առաջ է գնացել 23 կետով, իսկ ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով մեր երկիրը առաջընթաց է արձանագրել 9 կետով: Ընդ որում տարածաշրջանի մյուս երկրները, նշված ցուցանիշների առումով հիմնականում հետընթաց են արձանագրել:

Պատվիրակության անդամներին հետաքրքրում էր նաև հատկապես պետական գնումների ոլորտում Հանձնաժողովի կատարած հրապարակային ուսումնասիրությունները:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հետաքրքրվեցին Հանձնաժողովի առաջիկա ծրագրերով և նշեցին, որ պատրաստ են աջակցել՝ տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հարցում:
Ֆրանսիացի պաշտոնյաները ընգծեցին, որ օրերս Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում վերջինները հավաստիացրել են, որ Հանձնաժողովի կողմից մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները ակնհայտ են և դրական են անդրադառնում իրենց գործունեության վրա:

Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը։