ՊԵԿ-ին տալի՞ս են մենաշնորհ
Կառավարությունում ներկայացված մի օրինագծի համաձայն՝ ՀՀ տարածքում գործող մոտ 60000 տարբեր մոդելների հսկիչ դրամարկղային մեքենաները պետք է փոխարինվեն Պետական եկամուտների կոմիտեի ընտրած մի տեսակի մեքենաներով:
Խոսքը « Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի մասին է:
Նախատեսվում է նաև, որ ՊԵԿ-ը կընտրի այն միակ կազմակերպությանը, որը կներկրի նոր ՀԴՄ-ները, այսինքն՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ, խախտելով հակամենաշնորհային բոլոր օրենքները,պետականորեն մենաշնորհ մտցնել այն վերջին ոլորտներից մեկում, որտեղ դեռ կան ու գործում են
ազատ շուկայական մրցակցության օրենքները:
Այսօր ՀՀ-ում գործում են տարբեր երկրներից ներմուծող հինգ կազմակերպություններ, որոնց շնորհիվ ձևավորվել ՀԴՄ-ների
ազատ շուկան հանրապետության ողջ տարածքում:
Ընդ որում, բոլոր մեքենաները անցել են պետական որակավորում և համապատասխանում են ՊԵԿ-ի ներկայացրած բոլոր տեխնիկական պայմաններին:
Մենաշնորհ մտցնելու դեպքում այս հինգ, և ՀԴՄ-ների սպասարկման ոլորտում աշխատող ևս յոթ կազմակերպություններ
կփակվեն և աշխատողների մեծ մասը կզրկվի ապրուստի միջոցներից:
Ի դեպ, օրինագծի հեղինակները, զսպելու համար ժողովրդի դժգոհությունը, նախատեսում են մինչև 30 միլիոն դրամ իրացումից
հասույթ ունեցողներին և նոր հարկ վճարողներին ՀԴՄ-ներ տրամադրել անվճար:
Այսինքն պետբյուջեից:Արդյոք սա պետությանը միլլիարդների հասնող անիմաստ վնասը չէ:
Ներկրողները իրենց մոտ պահեստավորված մինչև երեք հարյուր մեքենա են պահում: Երկու այդքան էլ ավելի քանակություն պատվիրված են արտասահմանյան իրենց գործընկերների մոտ, համաձայն կնքված միջազգային պայմանագրերի:
Որտեղի՞ց և ով պետք է հատուցի այս վնասները:
Եվս հաջորդիվ:
ՀԴՄ-ն սովորական խանութում վաճառվելիք ապրանք չէ:Սրանք անձնավորված սարքեր են:Այսինքն վաճառքի ժամանակ ներգրվում են օգտագործողի անունը,հասցեն և հարկային տվյալները: Կազմվում են պայմանագրեր և գործարկման ակտեր:
Այսինքն այստեղ կան բավական ֆինանսական և աշխատուժի ծախսեր:Նշեմ որ, գոյություն ունեցող 5 կազմակերպությունները միասին ի վիճակի չեն օրական գոնե հարյուր մեքենա գրանցել ու վաճառել, ունենալով հանդերձ մասնագետներ, համակարգիչներ ու ծրագրեր:
Սամվել Մանուչարյան