Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը կօգնի «Միլանին»

Սպորտ
46fd334b35e3c5a721c514c7a433cece

Իտալական «Միլանի» ֆուտբոլիստները այսուհետ կարող են անվճար օգտվել տեղի երկաթուղային տրանսպորտից:

Իտալիայի Trenitalia պետական երկաթուղային ընկերությունը պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ եւ դարձել է պաշտոնական հովանավորներից մեկը: «Միլանը» տնային խաղերի ժամանակ մարզադաշտում կգովազդի այդ ընկերությանը, իսկ արտագնա խաղերին կարող է անվճար ճանապարհորդել Frecciarossa-ի արագընթաց գնացքներով:

«Միլանի» երկրպագուները խաղերի օրերին նույնպես կարող են օգտվել Trenitalia-ի ծառայությունից` տոմսերը ձեռք բերելով զեղչ գներով: