Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնավոր սեկտորը պիտի զսպի՞ գնաճը

Տնտեսություն
f3b1cdcb03fe4cebf61fc08680c534e1

Հայաստանը արտաքին պարտքեր ունեցող երկրների շարքում միջիններից է։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Մեր արտաքաին պարտքը առաջնահերթ խնդիր է։Այս տարվա վերջին արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 միլիարդ դոլար, եկող տարի այն կհասնի 4 միլիարդի։ Այսինքն` ՀՆԱ-ի նկատմամբ 37 % արտաքին պարտք, սա գնահատվում է որպես միջին ցուցանիշ»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Այս տարի Հայսատնը կունենա շուրջ 7,1% համախառն ներքին արդյունքի իրական աճ և եկող տարվա համար նախատեսվում է 6.2 % ՀՆԱ - ի աճ։
« Չկա մի երկիր, ով նավթ ու գազ չունենա և ունենա նման բարձր շարունակական ՀՆԱ - ի աճի տեմպեր»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Նրա տվյալներով՝ այս տարվա անցած ամիսների ընթացքում մենք ունեցել ենք 3.4 % գնաճ և տարին կավարտվի 4 % - ի շրջանակներում։ Իսկ մյուս տարվա համար Գագիկ Մինասյանի խոսքերով նախատեսված է նորից մոտ 4 % գնաճ. « Գնաճի հետ զուգահեռ կավելանա նաև աշխատավարձերը։ Նվազագույն աշխատավարձը կավելանա 4 % - ով։ Իսկ պետական հատվածում աշխատավարձների աճը կծածկեն այն գնաճը, որը նախատեսում ենք մյուս տարի» ։

Գագիկ Մինասյանի խոսքերով՝ մասնավոր հատվածում աշխատավարձի աճը շատ ավելի բարձր կլինի, քան պետական հատվածում. « Այս տեսակետից կարծում եմ, որ աշխատավարձների աճը մյուս տարի ավելի շատ կլինի, քան գնաճը»։

Գագիկ Մինասյանը անդրադառնալով նաև սոցիալական ոլորտի խնդիրներին նշեց, որ դրանք պետք է լուծել ոչ միայն նպաստների և թոշակների ավելացմամբ. « Կան մարդիկ, ովքեր աշխատունակ են, սակայն աշխատանք չունեն: Պետք է նրանց տրվեն հնարավորություններ, որ մարդիկ կարողանան լուծել իրենց սոցիալական խնդիրները»։