Վարկային ռեսուրսների հարթակ Հայաստանում (տեսանյութ)
Երեւանում վարկային ռեսուրսներով գործառնությունների հարթակն այսօր«շահագործման» մեջ դրվեց։
Նոր հարթակում կկազմակերպվի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը, որին կմասնակցեն ՀՀ առևտրային բանկերը։
«Մենք հույս ունենք, որ ժամկետայի վարկային ռեսուրսների հարթակը կլինի բորսայի ամենամեծ շուկաներից մեկը և կնպաստի ֆինանասական համակարգի նոր փուլի թևակոխմանը»,- ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոստանտին Սարոյանը։
Նրա խոսքով՝ բորսայում նոր հարթակների նախագծումը և շահագործումը ժամանակատար և աշխատատար գործ է։ Այդ պատճառով նմանատիպ միջոցառումները չեն կարող հաճախակի լինել։
«Մենք չենք կարող միևնույն ժամանակ մեր գործընկեր բանկերի նման ամիսը մեկ ենթադրենք նոր պռոդուկտ հայտնագործել և շուկային ներկայացնել»,- ասաց Կոստանտին Սարոյանը։
Տնօրենի խոսքով չնայած հարթակը տեխնիկապես պատրաստ է, սակայն դեռ ոչ մի գործառնություն չի իրականացրել. «Նախատեսում ենք, որ այս շաբաթվա վերջ՝ վաղվանից կամ երկուշաբթի օրվանից, մեզ մոտ կսկսեն գործառնությունները ավելի ակտիվ»։