ԿԲ հեղինակությունը՝ ըստ Ն.Երիցյանի (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում Կենտրոնական Բանկի՝ 2013թ պետական բյուջով նախատեսված ծրագրի քննարկմանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկա չէր: Նրա փոխարեն ծրագիրը ներկայացրեց փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Նա նշեց, որ ԿԲ նախագահի բացակայությունը հարգելի է.«Ինձ թվում է այսքանով կբավարարվեք»։
Պատգամավորներին, մասնավորապես ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր գնաճի զսպման ուղղությամբ ԿԲ-ի նախատեսած քայլերը:
Մենք ոչ թե այսօրվա գնաճն ենք նայում, այլ նայում ենք, որ գնաճը լինի 4,1 տկոսի մեջ, որպեսզի մարդկանց սպասումներն էլ խարսխվի: Այո, եղել են վայրիվերումներմեր։ Մեր հեղինակությունը մեզ համար շատ կարեւոր է եւ այս պահին էլ մենք չենք հավակնում նրան, որ մեր հեղինակությունը շատ բարձր է այդ տեսանկյունից»,-ասաց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով` պետական բյուջեով առաջնային հատկացումները պետք է կատարվեն գիտությանը: Այս հարցում նա միլիոնավոր գումարների խնայողություն է կանխատեսում ԿԲ-ի կողմից ներկայացուցչական կամ արտերկրում վերապատրաստման համար տրամադրված ծախսերում. «Կարելի է քիչ գործողումների գնալ, քիչ աշխատողներ վերապատրաստել այս տարի, բայց այդ 200 մլն դրամը ուղղել գիտության ոլորտ, որը կոնկրետ արդյունքներ կունենա»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես այն կարծիքին է, որ տարեց տարի գիտության ոլորտը պետական մակարդակով անտեսվում է:
«Ամենից քիչ աշխատավարձ ստացողները հենց գիտության աշխատողներն են, եւ գիտության զարգացման համար նորմալ պայմաններ չի ստեղծվում»,-նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան :
Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին մտահոգում է ոչ այնքան գիտությունը, որքան մարդկանց սոցիալական վիճակը: Միաժամանակ նա ըմբռնումով է մոտենում կառավարության հնարավորություններին. «Դա պետք է ներդաշնակ լինի մեր բյուջեի միջոցներին: Դուք նպատակահարմար գտնում եք, որ հիմա դադարեցվի աղետի գոտու բնակարանային շինարարությունը: Ծրագիր, որի համար 72 մլրդ դրամ ներդրվեց, հիմա պատկերացնում եք` ինչքան սոցիալական խնդիր կլուծվեր: