Հարկատուները պատրաստ չեն (տեսանյութ)
2013-ի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր հարկատուները պարտավոր են իրենց եկամուտների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով։ Հանրային խորհրդում այսօր տեղի ունեցած քննարկումներից սակայն, պարզ դարձավ, որ ոչ բոլորն են պատրաստ այս նորամուծությանը։
«Հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունները կարող են որոշակի խնդիրներ ունենան, մասնավորապես, ինտերնետ հասանելիության հետ, համակարգչով ապահովվածության հետ»,-ասաց Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Ըստ օրենքի պահանջի, հարկատուները պետք է ոստիկանության անձնագրային վարչությունից ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն եւ համակարգին միանալու համար հատուկ սարքի միջոցով կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Չնայած որ, նոր համակարգին անցնելու մասին հայտարարվել է դեռեւս երկու տարի առաջ, սակայն բիզնեսի ներկայացուցիչները ահազանգում են, որ մինչ օրս հստակ չէ, թե հարկատուների գրպանին ի՞նչ կարժենան պհանջվող սարքերը։ Հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք մինչեւ հունվար բոլոր 70 հազար հարկատուները կհացնեն ձեռք բերել դրանք։
Հարնային խորհրդի անդամ Աշոտ Աշոտյանը ստեղծված վիճակի իր մեկնաբանությունն ունի՝ պետությունը պարզապես այնպիսի պայմաններ է ստեղծում, որ հարկատուները չկարողանան կատարել օրենքի պահանջը, եւ ստիպված լինեն բազմակի տուգանքներ վճարել։
«Օրենք են ընդունել մարդիկ, ամսի 1-ից հետո էլ սկսելու են լուրջ ուսումնասիրել՝ ովքեր են տուժվելու՝ կրպակատերերը, կանաչի ծախողները, մսավաճառները, միջին, մարզեի ժողովուրդը»,-նշեց Աշոտ Աշոտյանը։
Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալը առաջացած հարցերի պատասխանը, խորհուրդ տվեց ստանալ այլ պետական մարմիններից, միեւնույն ժամանակ, իր կողմից նշեց, որ պահանջված ժամկետում էլեկտրոնային հաշվետվություններ չներկայացնող տնտեսվարողները համապատասխան տուգանքների կենթարկվեն, հիշեցնելով, որ փետրվարի 20-ը վերջնաժամկետն է։