Անցում նոր հարկատեսակի (տեսանյութ)
2012թ. պետական բյուջեով նախատեսված 101 մլրդ դրամ հավելյալ գումարները պետությունը գանձել է։
«Ամբողջ տնտեսության մակարդակով մեզ հաջողվեց բյուջեով նախանշված թիվը կատարել»,-ասաց ՊԵԿ տնօրենի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը։
Նա այսօր կառավարությունում այլ մանրմասներ չհայտնեց, իսկ կառավարության նիստում հայտնի դարձավ, որ 2014թ. գործադիր մարմինը պատրաստվում է սահուն անցում կատարել շրջանառության հարկի:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքերով այն փոխարինելու է ԱԱՀ-ին եւ շահութահարկին:
Կառավարության նախատեսած փոփոխություններով առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնողների համար կկիրառվի 3,5 տոկոս, իսկ արտադրության, ծառայությունների ոլորտում` 5 տոկոս հարկ` նախկին 6 տոկոսի փոխարեն: Հարկային այս փոփոխությունն էական ազդեցություն կունենա մինչեւ 58.35 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ՓՄՁ-երի վրա.
Իսկ ինչու է կառավարությունը անցնում նման փոփոխությունների:
«ՀՀ-ի հարկային օրենսգրքում եւ կարգավորումներում կան խնդիրներ, պարագաներ, որոնք լավը չեն, բայց վերացնելու համար կան համապատասխան նախադրյալների առկայություն կամ բացակայություն»,- բացատրեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։