«Արմավիայի» ուզողները
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ամբողջությամբ չի վաճառվում, որոշակի մասնաբաժին է վաճառքի հանված
Թե հատկապես ովքեր են ազգային փոխադրողի «ուզողները» եւ դրանց մեջ կա՞ն ռուսներ,«Արմավիայի» խոսնակ Նանա Ավետիսովան ասաց, որ ոչ, բայց կան տարբեր ընկերություններ ու տարբեր ազգեր. «Մեզ համար ամենակարեւորը, որ առաջարկությունների փաթեթն այնպիսին լինի, որ գործարքը կնքելուց հետո, Հայաստանի համար որպես գործընկեր էլ ձեռնտու լինի տվյալ ընկերությունը»:
Թե ովքե՞ր են այս պահին լավագույն առաջարկն անում, տիկին Ավետիսովան չասաց, պատճառաբանելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է եւ առաջին հերթին նրանց բացահայտելը դուր չի գա գնելու հայտ ներկայացրած ընկերություններին: «Արմավիայի» մամուլի քարտուղարն ասաց նաեւ, որ գնորդների մեջ կա նաեւ իտալական ընկերություն, որի առաջարկած ծրագիրն ամենավատն է եղած առաջարկությունների մեջ:
Մանրամասներն այստեղ