Տաք գինի, ամանորյա նվերներ՝ Հյուսիսային պողոտայում
Հյուսիսային պողոտայի տաղավարներում հնարավոր է գտնել Ամանորի հետ կապված ամեն ինչ: Ամանորյա այս տոնավաճառն առաջին անգամ է կազմակերպվում Երեւանում: Ցուցադրվածը նախքան գնելը հնարավոր է համտեսել կամ փոձել:
Յուրաքանչյուր տաղավար նեկայացնում է կոնկրետ ոլորտ եւ խորհուրդ: Օրինակ՝ Կենդանաբանական այգու էկոակումբի տաղավարում կարելի է գտնել վերամշակած թղթից պատրաստված ամանորյա հուշանվերներ և գրենական պիտույքներ՝ ցանկացած կենդանակերպով։
Ցրտին դիմադրելու համար տաղավարներից մեկում կարելի է տաք գինի համտեսել
Չնայած կիրակի երեկոյան բացմանը այցելուների պակաս չի եղել, սակայն տոնավաճառի մասնակիցները դժգոհում են, որ քաղաքապետարանը միջոցառումը լավ չի գովազդվել և քաղաքացիներ մեծ մասը իրազեկ չէ:
Տոնավաճառը կտևի մինչև հունվարի 13-ը, այն ամեն օր բաց է ժամը 13-ից մինչեւ 22 -ը։