A
A
Սադոյանը պահանջում է WI-FI (տեսանյութ)
ՀՀ ողջ տարածքը ծածկեք WI-FI -ով,- պահանջում է Ազգային համագործակցության հիմնադրամի տնօրեն Արշակ Սադոյանը։
Արշակ Սադոյանը Հանրային խորհրդի անդամներին բացատրում էր, որ սովորական համակարգիչները արդեն իրենց դարն ապրել են, եկել է նոութբուքերի եւ պլանշետների դարը։
Նա վստահեցնում է, որ մեկ WI-FI հասանելիության կետը թանկ չէ, ընդամենը 18000-ից 20. 000 դրամ. «Ներդրված միջոցները մեկ կամ մեկու կես տարի հետո կփոխհատուցվի»։
Ծրագրի իրականացումը այսօր ողջունեց նաեւ ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ նախարարությունը կանի ամեն ինչ, որ այն իրականություն դառնա։