Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջեռուցման կաթսա է պայթել

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Այսօր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 5 փակուղու 18 տանը տեղի է ունեցել ջեռուցման ինքնաշեն կաթսայի պայթյուն` առանց հրդեհի բռնկման: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել է խոհանոցի պատը և գույքը, կոտրվել են ապակիները: Նշված հասցեում բնակվող` 1963 թ. ծնված Ս. Սարգսյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։