Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրը չի ասել Դելոնին (տեսանյութ)

Հասարակություն
5cd22020b80db56dcc5b53292cf257ce

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը մեր երկիր է ժամանել՝ մասնակցելու հայ-ռուսական «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ փոքրիկ դերակատարում է ունեցել: Հայ լրագրողներին ֆիլմի շնորհանդեսից առավել հետաքրքրում էր Ալեն Դելոնի տպավորությունները մեր երկրի մասին։

«Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում ինձ այսքան սիրում ու գնահատում են, ես իսկապես չգիտեի այդ մասին ու իմ ընկեր Շարլ Ազնավուրը երբեք ինձ չի ասել այդ մասին: Շնորհակալ եմ շատ»,-ասաց նա։

Անդրադառնալով «Շնորհավոր Ամանոր մայրեր» ֆիլմին, որը բաղկացած է 5 նովելից, աշխարահռչակ դերասանը նշեց, առաջին հերթին իրեն դուր է եկել ֆիլմի գաղափարը: Սցենարի համաձայն մահամերձ կինը հայտնվում է իր երազանքների քաղաքում` Փարիզում ու պատահաբար հանդիպում` Ալեն Դելոնին.

«Ինձ հուզեց սցենարը: Ես անմիջապես հիշեցի իմ մայրիկին, որը 16 տարի է առաջ է մահացել: Ես պատկերացրի, թե ես ինչ կանեի, եթե մայրս լիներ ողջ: Կյանքում ես ինչի հասել եմ, հասել եմ նրա շնորհիվ` թե իմ արտաքինը, թե իմ տաղանդը եւ ինչ արել եմ իմ կյանքում, ես արել եմ նրա համար»,-ասաց նա։

Ի դեպ, աշխարհահռչակ դերասանը այս ֆիլմի համար հոնորար չի վերցրել: Ֆիլմի բյուջեն 6 մլն ԱՄՆ դոլար էր: Ալեն Դելոնը հայ լրագրողներին փոքրիկ խոստովանություն արեց. «Ես ամեն ինչ ունեցել եմ եւ ունեմ, ինձ հիմա միայն սերն է պակասում: Ինձ սփոփում է միայն այն, որ ես շուտով իմ 22 ամյա աղջկա` Անուշկայի հետ խաղալու եմ նույն ներկայացման մեջ»։


Վաղը առավոտյան Ալեն Դելոնն ու ֆիլմի ստեղծագործական խումբը կմեկնեն Մոսկվա, որտեղ ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա ռուս հանդիսատեսի առաջ: Իսկ սկսեցին Հայաստանից, քանի ֆիլմի ստեղծագործական խումբը հիմնականում հայեր են: