A
A
Կան դժվարանցանելի եւ փակ ճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Ծաղկահովիտ, Լեռնապար-Ալագյազ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Վարդաբլուր, Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: