A
A
Հայտնաբերվել է այրված դի
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կաքավասար գյուղում հայտնաբերվել է կնոջ այրված դի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Միջանցքում` էլեկտրական սալիկի մոտ, հայտնաբերվել է 1922 թ. ծնված Ե. Առաքելյանի այրված դին:
Թունավորում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.17-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի բնակիչ` 1985 թ. ծնված Խ. Եսայանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։