Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դենգի պերյոդ, -կըսե գյումրեցին»

Հասարակություն
a7a3bf64b649d25c0c341be28b04d3c1

1837 թ.-ին կառուցված Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ փլուզվելէ՝ երկուսն էլ՝ երկրաշարժի հետեւանքով: Գյումրու նախկին գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը առաջին անգամ եկեղեցին վերակառուցել է 1964թ-ին։ Եկեղեցու ներկայիս վիճակի մասին խոսելիս ճարտարապետը նախ նշում է Ամենափրկչի գլխավոր առանձնահատկության մասին։ «Ի տարբերություն հայկական մյուս եկեղեցիների, այս եկեղեցին կառուցվեց նկուղային հարկով»,- ասում է Ռաֆիկ Եղոյանը:

Նկուղի կառուցումը ինժեներական լուծում է եղել, որը թույլ է տվել լայն հիմքերի վրա կանգնեցնել հզոր եկեղեցին։ «Ռուսական «П» տառի նման նկուղային հարկի վրա դրվեց ամենաբարձր եկեղեցին, որի բարձրությունը մինչև խաչի տակ կազմում է 46 մետր»,- ասում է ճարտարապետը։

Խորհրային տարիներին իշխանությունները թույլ են տվել, որ եկեղեցին միայն որպես դասական երաժշտության սրահ ծառայի։ «Վերակառուցումից հետո նստարաններ էր դրվել: Առաջին անգամ մեր դահլիճում երգել է «Գոհարը» երգչախումբը»,- պատմում է Ռաֆիկ Եղոյանը։

1988թ. ավերիչ երկրաշարժն ավելի մեծ վնաս է հացրել եկեղեցուն, քան 1926թ-ին: Այն ամբողջւթյամբ հավասարվեց հողին: Րաֆիկ Եղոյանն իր պարտքն է համարել վերականգնել Սուրբ Ամենափրկիչը: 1989թ-ին սկսած իր գործը ճարտարապետը դեռ չի ավարտել:

«Եկեղեցին սկսեցինք կառուցել միայն ժողովրդի հանգանակությունների շնորհիվ։ Դուք գիտե՞ք ինչքան փող է պետք, իսկ ժողովուրդը ուտելու հաց չունի։ Ոչ պետության, ոչ էլ կաթողիկոսի կողմից ոչ մի օգնություն չեղավ»,- ասում է ճարտարապետը։

Անհրաժեշտ գումարի դեպքում, Ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը խոստանում է եկեղեցին ավարտուն տեսքի բերել 3 տարվա ընթացքում։ «Դենգի պերյոդ, կըսե գյումրեցին, փող է հարկավոր դրա համար։ Իմ հաշվարկով 1մլն 200 հազար դոլար է պետք ավարտելու համար»:

Իսկ այս պահին շինարարությունը մինչեւ գարուն դադարեցվել է, իսկ շինարարներն իրենց վերջին ամսվա աշխատավարձը մեծ դժվարությամբ Է հայթայթվել: