Գիտական ցանցը 2 տարեկան է
Դեկտեմբերի 19-ին լրանում է Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP) գիտական ցանցի գործունեության երկրորդ տարին: Գիտակրթական ոլորտի բացերի լրացման, համացանցում էլեկտրոնային գրականության տարածման նպատակով երեք երիտասարդներ հիմնեցին այս գիտական ցանցը, որն այսօր ոլորտի առաջատարներից է և հասցրել է ճանաչում գտնել վիրտուալ տիրույթում և ոչ միայն:
2011 թվականի ընթացքում գիտական ցանցում հրապարակված գիտական գրականության թիվը ավելացվել է նաեւ ընթացիկ տարում: Մասնավորապես՝ առաջին անգամ համացանցում հրապարակվեցին այնպիսի արժեքավոր հայագիտական գրականություն, ինչպիսին են՝ Հրաչյա Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան»-ը, Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը , Գ. Ջահուկյանի «Զրույցներ հայոց լեզվի մասին» աշխատանքը, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը, Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատանքը և այլ արժեքավոր գրականություն:
2012 թվականին գիտական ցանցը շարունակել է իր առջև դրված խնդիրների լուծումը՝ հրապարակելով բազմաթիվ գիտակրթական ծրագրեր, որոնց մասնակցել են հարյուրավոր անձինք:
աջողություններն ու գիտական ցանցի օրեցօր ավելացող անդամների վստահությունը, ինչպես նաև ունենալով նոր ծրագրեր ու գաղափարներ` Հայկական գիտական համագործակցություն նախաձեռնությունը 2013 թվականին ևս շարունակելու է ամենօրյա իր աշխատանքը:
Նախաձեռնությունը նաև բաց է բոլոր այն առաջարկների կամ գաղափարների համար, որոնք համահունչ են ARMSCOOP գիտական ցանցի նպատակներին: