Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ խավարելու են Արեւն ու Լուսինը

Հասարակություն
d3b8adc7794ea91bca8b93697f4c84db

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է 2001-2050 թթ. Արեգակի և Լուսնի խավարումների լիակատար ցանկը:

Ցուցակներում բերված է ընդամենն Արեգակի 110 և Լուսնի 114 խավարում: Արեգակի խավարումներից 35-ը մասնակի են, 32-ը`լրիվ, 37-ը` օղակաձև, և 6-ը` հիբրիդ:

Վերջինները հազվագյուտ տեսակի խավարումներ են, երբ դիտվում է և լրիվ և օղակաձև խավարում: Մասնավորապես, 2013թ. նոյեմբերի 3-ին տեղի կունենա այդպիսի խավարում:

Թեև տարեկան միջինում Արեգակի 2-3 խավարումներ են լինում, այնուամենայնիվ նրանք կարճ են տևում (լրիվ խավարումները` 2-7 րոպե) և տվյալ աշխարհագրական վայրում շատ հազվագյուտ երևույթ են:

Օրինակ, ցուցակում բերված բոլոր խավարումներից Հայաստանում (այն էլ` միայն մասնակի փուլերում) կդիտվեն միայն 11-ը, որոնց մեջ առաջիկա խավարումները սպասվում են 2019, 2020 և 2022 թթ.: Լուսնի խավարումների ցանկում կա 45 լրիվ, 27 մասնակի և 42 կիսաստվերային խավարում: Ի տարբերություն Արեգակնային խավարումների, Լուսնի խավարումները շատ ավելի երկար են տևում (լրիվ խավարումները` 3-4 ժամ) և երևում են Երկրի բավական մեծ տարածքից, այնպես որ դրանց մեծ մասը տեսանելի կլինի նաև Հայաստանից:

Այս մասին հայտնում է Հայկական աստղագիտական ընկերությունը։