Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերլիազորները կալանավորվել են

Հասարակություն
2f759d3b73eedacf8005e83bafbe5144

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու եւ համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին հայտնում է ՀՔԾ-ը։