Դանդաղեցնո՞ւմ են Սեւանի բարձրացումը
«Կանաչների» միության նախագահ Հակոբ Սանասարյանը դուրս է եկել Սևանի հարցերով հանձնաժողովից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ իր դուրս գալու պատաճառը Սևանա լճի մակարդակի բարձրացման համար սահմանված ժամանակակացույցն է։
«Ըստ այդ գրաֆիկի, Սևանա լճի մակարդակը մինչև 2031 թվականը պետք է հասնի 1903,5 մետրի, այսինքն՝ բարձրացումը տարեկան 20 սմ պետք է լինի»,-ասաց Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ իրականում Սևանա լճի մակարդականի բարձրացումը արհեստականորեն դանդաղեցվում է, ինչն ապացուցելը դժվար է։ «Առաջին հերթին դա կապված էր ափամերձ տարածքների և Արփա-Սևան ջատարի շահագործման հետ»,-ասաց Կանաչների միության նախագահը։
«Հանձնաժողովում միաժամանակ երկու գործ էր կատարվում մի կողմից իրականացվում էր Սևանա լճի պահպանման և դրա մակարդակի բարձրացման քարոզչությւոնը, մյուս կողմից կառավարության կողմից այնպիսի քայլեր էին արվում, որ կասեցվեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը»,-ասաց Կանաչների միության նախագահը։
Հակոբ Սանասարյանը նշեց, որ լճից ժամանակ առ ժամանակ բացթողնումներ հաճախ արվում են առանց դրա անհրաժեշտության.«Այս տարի լճից բաց թողնվեց 320 մլն խորանարդ մետր` այն դեպքում, երբ մենք այս տարի վարարումներ ենք ունեցել»։
Սևանա լճի մակարդակի բարձրացումը կասեցնելը Հակոբ Սանասարյանը կապում է նաև ափամերձ շինությունները ջրի տակ չթողնելու նպատակի հետ։