Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրություն» բառն արդեն սարսափեցնում է

Հասարակություն
c80b2f7f09375289488be71574992954

2008-ի նախագահի ընտրություններից հետո մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի մայրը սարսափով է լսում «ընտրություններ» բառը։

«Կորեր, խափանվեր, վերանար էդ «ընտրություն» բառը, չհասներ ինձ»,-ասում է Գոռ Քլոյանի մայրը Ազատուհի Քլոյանը։

Տիկին Քլոյանը հավանաբար չի մասնակցի նախագահի առաջիկա ընտրություններին։ Մարտի 1-ի զոհ Արմեն Ֆարմանյանի հոր տրամադրությունը նույնպես ընկնում է «ընտրություններ» բառից, բայց ինքը քվեարկությանը կմասնակցի

Արմեն Ֆարմանյանի հայրը Վաչագան Ֆարմանյանն ասում . «Չմասնակցես, մեկ ա ի օգուտ իշխանությանն ա գնալու»։

Այնուամենայնիվ, պարոն Ֆարմանյանը դեռ կողմնորոշման կարիք ունի, թե ովքե՞ր են առաջադրվողները։ Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը շատ կցանկանար, որ նախագահի թեկնածու առաջադրվեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն դեմ չի լինի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի շուրջ
«Չեմ ասում՝ ով կլինի, թող իրենց մեջ որոշեն, մի թեկնածուով ժողովրդին ազատեն էս վիճակից»,-ասում է Ալլա Հովհաննիսյանը։ ։

Նրա համար նախագահի ընտրությունները եւ նոր նախագահի ընտրությունը պետք է միջոց լինեն իր տղայի սպանությունը բացահայտելու համար. «Դրա համար շատ մեծ ցանկություն ունեմ, որ նախագահը փոխվի, որովհետեւ այս նախագահը մեզ ապացուցեց, որ իր իշխանության օրոք էս հարցին լուծում չի տալու»։