Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղմուկով վառեցին լույսերը (տեսանյութ)

Հասարակություն
f1e3d6b58f5457ad170bfc60f08c75cf

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառեց Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։

Գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է: Դրա զարդարման համար օգտագորվել են 6000 ճյուղեր և ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր: Ընդհանուր լուսադիոդային լարերի երկարությունն անցնում է 17 կմ-ից: Ձևավորման համար օգտագործվել են 700 թարթող լույսեր, 70 աստղեր:

Ամանորյա միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից տրամադրվել է 14 միլիոն դրամ:

Ի դեպ, լույսերի վառմանը հաջորդեց շքեղ հրավառությունը։ Երեւանի կենտրոնում այնպիսի տպավորությունն էր՝ ասես ինչ-որ բան էր պայթում։