Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն»-ում առգրավվել են «SUBUTEX»

Հասարակություն
a4e1b54b722a9df304f700ec12bd6635

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սաահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել և առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, «SUBUTEX» տեսակի դեղահաբի 5 կտոր: Հայտնաբերվել և առգրավվել է նաև 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված:
Կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին