Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարներն օգնել են «անօգնականներին»

Հասարակություն
07d231743ee038ae88b64103f8d1b3f3

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 21/3 շենքի 50-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին անգիտակից վիճակում հայտնաբերել 1932 թ. ծնված Ե. Թամրազյանին:

Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են բուժօգնություն և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան 15 շենքի 53-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:

Հրշեջ-փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1933 թ. ծնված Է. Կարապետյանին:

Շտապօգնության աշխատակիցները տեղում բուժօգնություն են ցուցաբերել բնակչին:

Տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 04.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 77-րդ բնակարանի բնակչուհին բարձրաձայն օգնություն է խնդրում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Լոգարանի հատակին, անօգնական վիճակում, հայտնաբերվել է 1922 թ. ծնված Ք. Եդիգարյանը: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: