Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճարտարապետական պեչակուչա (տեսանյութ)

Հասարակություն
4de97130ca6d59f8068ba43b04c01eec

20 կադր եւ յուրաքանչյուրի համար 20 վայրկյան։ Այս ընթացքում յուրքանչյուր ճարտարապետ պետք է ներկայացնի իր գաղափարը: Սա է պահանջում ճարտարապետական պեչաքուչան։ Պեչակուչայի ֆորմատի պահանջներից մեկն այն է, որ յուրաքանչյուր ճարտարապետ իր գաղափարները պետք է ներկայացնի սլայդերի միջոցով եւ անպայման այն ծրագրերը, որոնք դեռ չեն իրականացվել։

«Չիրականացված նախագծերը այն բաներից մեկն են, որոնց մասին մարդիկ չգիտեն, իսկ մենք հետաքրքրված ենք, որ ճարտարապետության մասին շատ խոսվի և հասարակությունը շատ իմանա ճարտարապետական խնդիրների մասին»,- «Ա1+»-ին ասաց Պեչակուչայի կազմակերպիչներից Սարհատ Պետրոսյանը։

Երեւանում կազմակերպված թվով երկրորդ ճարտարապական պեչակուչայի մասնակիցներն ավելի քան տասն էին: Ներկայացված գաղափարները տարբեր են ՝ Կոնդ թաղամասի վերակառուցումից մինչև Պուշկինի փողոցը ավտոմեքենաներից ազատելու նախագծերը։

Աննա Ակտարյանի ներկայացրած նախագիծը նոր չէ։ Այն առաջին անգամ ներկայացվել է անցած տարի Երևանի ճարտարապետական բիենալեում։ Աննան ասում է, որ իր գաղափարն այլևս իրականացնել հնարավոր չէ, սակայն այլընտրանք է՝ ճարտարապետության ոլորտում կարծրատիպերը կոտրելու համար։

«Այլընտրանքային տարբերակ է Հյուսիսային պ ողոտային, որը թեև հետին թվով է, բայց կարծում ենք հետագայում մտածելու տեղիք կտա մնացած խնդրահարույց տարածքների՝ մասնավորապես Կոնդի վերակառուցման համար»,- մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետ Աննա Ակտարյանը։

Ճարտարապետական պեչակուչայի կազմակերպիչներից Սարհատ Պետրոսյանն ասում է՝ նման հանդիպումները շատ կարևոր են, եւ որպես օրինակ նշում. «Ծածկած շուկայի քանդումը չէր լինի, եթե ժամանակին նման ֆորմատով հանդիպումներ շատ կազմակերպվեին»։