Մեկնարկեց Հեքըթոն 2012-ը (տեսանյութ)
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը` Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և Սորսիո ընկերության, ինչպես նաեւ Հանրային լրագրութան ակումբի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն [ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ:
Ընդամենը 24 ժամում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):
Եթե Դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում ցանկացած հարթակի հիման վրա, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով հնարավորություն կստանաք ոչ միայն կյանքի կոչել Ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև ստանալ արժեքավոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություն և իհարկե, հետաքրքիր ժամանակ անցկացնել:
Ի տարբերություն նախորդ տարվա, երբ թեման սահմանափակվում էր Երևան քաղաքի խնդիրներով, այս անգամ Հեքըթոն [ՅԱՆ]-ը բաց է բոլոր ոլորտների համար:
Կազմակերպիչներն ու մրցույթի աջակիցները նախատեսել են բազմաթիվ դրամական մրցանակներ տարբեր անվանակարգերում`
Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում,
Լավագույն Windows 8 հավելված,
Լավագույն Windows հեռախոսային հավելված,
Լավագույն Android հավելված,
Լավագույն iOS հավելված,
Համայնքային խնդիրների լավագույն լուծում,
Լավագույն մեդիա նախագիծ,
Բազմաթիվ խրախուսական մրցանակներ
Ա1+-ը ուղիղ հեռարձակում է միջոցառումը