A
A
Օդի ջերմաստիճանը կնվազի
Դեկտեմբերի 26-30-ին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին կնկատվի մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6, իսկ դեկտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։ Դեկտեմբերի 30-ի ցերեկը արևելյան շրջաններում ջերմաստիճաննը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին ցածրադիր մասերում հնարավոր է մառախուղ: