Ճարտարապետն ու նկարիչը վրդովված են (տեսանյութ)
Ինչքան էլ քաղաքապետարանը փորձի ջանքեր գործադրել, թե մտահոգ է քաղաքի արտաքին տեսքով բազմաթիվ վրիպումներ արձանագրած սրտացավ մասնագետները չեն հավատում: Երևան քաղաքի նախկին նկարիչ Հաղթանակ Շահումյանը դեմ է Երևանի թանկարժեք, բայց, ինչպես նկարիչը նշեց, անճաշակ ձևավորմանը. «Քաղաքապետի նախաձեռնությամբ գեղարվեստական խորհուրդ է ստեղծվել,որի նպատակը պիտի լինի կանոնակարգել այն պրոցեսները, որ կատարվում է քաղաքում։ Քաղաքում դրվեցին հուշարձաններ, որ գավառական բաներ էին և քաղաքի համար ամոթաբեր»:
Ըստ նկարչի կարևոր հաղթանակ կարելի է համարել Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժումը։
Իսկ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը չի կարողանում թաքցնել իր վրդովմունքը։
Ճարտարապետի համար 2012թ.-ի գլխավոր խայտառակությունը ԱԳՆ շենքի վաճառքն է: Ըստ նրա՝ կառավարությունը հաճախ որոշումներ է կայացնում առանց մասնագետների հետ խորհրդակցելու: ճարտարապետը 2012թ.-ին ընդամենը մեկ դրական երևույթ կարող է մատնանշել . «Մեր մասնագիտական պահանջով կառավարությունը ի վերջո գնաց այն քայլին, որ որոշում կայացրեց ստեղծել հանձնաժողով՝ Երևանի փոքր կենտրոնի ճակատագիրը պարզելու համար»։
Խոսելով Փակ շուկայի ճակատագրի մասին՝ Հաղթանակ Շահումյանն ասաց, որ թեև շուկայի վրա գրված է, որ հուշարձանը չի քանդվում,բայց այն արդեն իսկ խեղված է։ «Դա պահպանել չի ,որովհետև շուկայի ֆունկցիոնալ խեղումը արդեն ինքնին այդ հուշարձանի ոչնչացման հիմքեր է դրել»,- ասաց նկարիչը։