A
A
Ավտովթար Աղին գյուղի մոտ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին` Աղին գյուղի մոտ, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։