Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացիները արգելափակվել են Լարսում

Հասարակություն
dfd72eb92b69af6bf5194b7b78a5e8e6

ՌԴ և Վրաստանի Հանրապետության սահմանային գոտում (Լարս) եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է ավտոճանապարհը և ՌԴ տարածքում արգելափակման մեջ մնացած ՀՀ քաղաքացիները կարիք ունեն տաք հագուստի և սննդի: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Երեկ ԱԻՆ-ը կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից հայտնել են, որ ըստ Վրաստանի Հանրապետության ճանապարհային դեպարտամենտի` դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, կսկսվեն ճանապարհի մաքրման աշխատանքները և ավտոմեքենաները կշարունակեն ընթացքը:

ՌԴ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների վարչությունից տեղեկացրել են, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ առկա են տաք սննդի և հանգստի ժամանակավոր կետեր, քաղաքացիներն ապահովված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով: