Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կամ Աշոտյանին, կամ հոգեբույժին»

Հասարակություն
a8da20b55a19f99120d57c0f97d679e0

ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակում է պնդել, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իրեն անհիմն է ազատել պաշտոնից: Իր պաշտոնում վերականգնվելու հայցով վաղվա դատավարությունից առաջ պարոն Զոլյանը, այսօր, կրկին հայտարարեց, որ իր նկատմամբ կամայականությունների շղթան շարունակվում է.« Առաջին ռեկտորը Հայաստանի նորանկախ պատմության մեջ, որ ստացել է նկատողություն դա ես եմ եղել՝ այն էլ Ստրասբուրգ գնալու համար։ Առաջին ռեկտորը որին հեռացրել են աշխատանքից նորից ես եմ եղել,այս ամենը արվում է կոնկրետ իմ անձի հանդեպ»։

Պարոն Զոլյանը գտնում է,որ իր կողմից ոչ մի խախտում էլ չի եղել,պարզապես ԿԳ նախարարության աշխատակիցները և անձամբ նախարար Աշոտյանը լավ չեն տիրապետում օրենքներին։

Նրանք ակնհայտ ձևով գերազանցել են իրենց իրավունքները։ Իսկ արդյո՞ք նա անձնական խնդիրներ է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի հետ։Այս հարցը նյարդայնացրեց նախկին ռեկտորին.« Նման հարցերը պարոն Աշոտյանին տվեք։ Ես մի քանի անգամ ասել եմ, կամ նրան տվեք, կամ նրա հոգեբույժին։ Պարոն Աշոտյանը, որպես այդպիսին միայն երևույթ է՝ ախտանիշ։Իրոք այդ մարդը իր տեղում չէ»։

Նախկին ռեկտորը պատրաստվում է հրապարկել նաեւ իր հայցի դատաքննության արձանագրությունները:

Պարոն Զոլյանը խորհուրդ է տալիս Արմեն Աշոտյանին մինչև վաղվա դատական նիստը ուսումնասիրել իր կողմից ինտերնետում ներկայացված փաստարկները.

« Պարոն Աշոտյանի համար վերջին շանսն է՝ մինչև վաղվա նիստը դարձի գալը, որպեսզի նա մինչև վաղը ինձնից ներողություն խնդրի, ապաշխարհի որպես քրիստոնյա մարդ և փորձի վերականգնել այն վնասը որ մատուցել է ,ոչ թե անձամբ ինձ այլ պետությանը»։