Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք ուզում են Նախագահ դառնալ

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանից, այսօրվա դրությամբ հիշյալ վարչությունից արդեն 11 անձ տեղեկանք է ստացել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Ինչպես հայտնի է, նշված տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Ավելի վաղ հայտնի էին նշված տեղեկանք ստացած անձանցից 9-ի` էպոսագետ Վարդան Սեդրակյանի, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի (վերջինս հայտարարել է, որ չի առաջադրվելու), ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանի, բժշկուհի Զարուհի Հարությունյանի անունները: Հիմա, պարոն Քոչարյանի տեղեկացմամբ, նրանց ավելացել են նաև Սերժ Ազատի Սարգսյանի և Արամ Սերգեյի Հարությունյանի անունները, որոնց նույնպես տրվել է համապատասխան տեղեկանք:

Ինչպես տեղեկացանք Հ. Քոչարյանից, վերոնշյալ տեղեկանքը ստանալու համար դիմել են նաև Գարեգին Վլադիմիրի Ղազարյանը, Հովիկ Հովսեփի Աղազարյանը, Մարտիկ Ժորայի Սարգսյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը և Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը, որոնց նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ տեղեկանքը դեռ չի տրվել:
«Փաստինֆո»