A
A
Հայտնաբերվել է յուրահատուկ հոտով զանգված
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին այցելած քաղաքացուհի Ն. Հ.-ի հանձնունքի ստուգմամբ ծխախոտի տուփից հայտնաբերել և առգրավել են 4.8 գրամ քաշով 6 գլանակ` թութունի հետ խառնած յուրահատուկ հոտով կանաչ զանգված
Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։