Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար. Կան տուժածներ

Հասարակություն
f9e2007792dcff0b22a5beda06cc08ae

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան - Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտ` Աչաջուր գյուղ տանող միջհամայնքային ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ - 2101» մակնիշի 64 ԼԼ 440 պ/հ (վարորդ` 1977 թ. Ա. Մխիթարյան) և «Զապորոժեց» մակնիշի 57 ՏՍ 774 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Հ. Աստանյան) ավտոմեքենանները: Հ. Աստանյանը տեղում մահացել է, իսկ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1967 թ. ծնված Ն. Գյուլումյանը, 1998 թ. ծնված Վ. Աստանյանը, «ՎԱԶ - 2101» մակնիշի վարորդը և ուղևոր 2007 թ. ծնված Ս. Միրզոյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ա. Մխիթարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ն. Գյուլումյանինը, Վ. Աստանյանինը և Ս. Միրզոյանինը` միջին ծանրության:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։