Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ ԵՊՏՀ-ում

Հասարակություն
e31031f523c01a2fcb77f87ebc58ceb7

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան 128 շենքից (ԵՊՏՀ) ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է ժամը 11.52-ին:

Հանդիսությունների դահլիճի բեմահարթակի տակ այրվել են փայտյա թափոններ` 2 քմ մակերեսով:

Թունավորում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.52-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով (ացետոն) «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Գուրգեն Մահարի 127 շենքի բնակչուհի` 2011թ ծնված Վ. Հարությունյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.03-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կնետրոն է տեղափոխվել Երևանի Շիրակի փողոցի բնակչուհի` 1985 թ. ծնված Լ. Պլացյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Այրվել է անասնագոմի տանիքը

Դեկտեմբերի 28-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի Չարենցի փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.53-ին, մարվել` 05.03-ին:

Այրվել են Մ. Մարգարյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը` 14 քմ մակերեսով և 4 պարկ փայտյա թափոն:

Ջերմահարվել է հացատան տանիքը

Դեկտեմբերի 28-ին, ժամը 07.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ջերմահարվել է Վ. Մինասյանին պատկանող հացատան տանիքը` 8 քմ մակերեսով:


Մեքենան ընկել է ձորակը

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր - Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում (Ֆիալետովո գյուղի հատված) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ - 2108» մակնիշի 19 ՏՕ 586 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1960 թ. ծնված Իշխան, 1988 թ. ծնված Հակոբ և 1983 թ. ծնված Հովհաննես Ալիխանյաններին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Հովհաննես Ալիխանյանը ճանապարհին մահացել է:

Բժիշկներն Ի. Ալիխանյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ալիխանյանինը` միջին ծանրության:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։