A
A
Քարդաշյան քույրերի հյուրերին չեն ուզում տեսնել
«Հերիս ինթերնեշնլ» ընկերության կողմից ավելի քան 2000 մարդու մասնակցությամբ անցկացված ինտերակտիվ հարցման ընթացքում մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե 2013 թվականին հայտնի անձանցից որ մեկին նրանք չէին ցանկանա այլևս տեսնել:
Հարցման մասնակիցների կողմից ամենից հաճախ տրվող պատասխանը եղել է՝ «Քիմ և Քլոե Քարդաշյան քույրերի»՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող «ռեալիթի շոու» ծրագրերի աստղերի, որոնց կյանքի մանրամասները գրեթե ամեն շաբաթ հրապարակվում են Միացյալ Նահանգների սուպերմարքեթներում վաճառվող պարբերականներում: Նման պատասխան են տվել ամերիկացի մեծահասակների 70 տոկոսը:
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»