Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ շուկայի նախագիծը պատրաստ կլինի տարեվերջին

Հասարակություն
1413a589fd0e36bd86d28ed129756250

Փակ շուկայի վերջնական նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։

Նախարարը նշում է, որ թեև քաղաքապետարանը թույլ է տվել այնտեղ շինարարություն իրականացնել, բայց շուկայի պատերը պատմամշակութային նշանակություն ունեն։

«Ներկայումս պատերն ամրապնդելու աշխատանքներ են իրականացվում, իսկ մինչև տարեվերջ բոլոր համապատասխան փաստաթղթերը կներկայացվի քաղաքապետարանի կողմից»,- ասաց նախարարը։

Սամվել Թադևոսյանն ասաց նաև, որ այս հարցով նախարարությունը դիմել է նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը։

«Ներկայումս հանձնաժողով է ստեղծված, որը մանրամասն կքննարկի այդ հարցը, և հանձնարարականը տրված է՝ մինչև տարեվերջ ներկայացնել վերջնական տարբերակը, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասաց նախարարը։