Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ են անում մեր վզին նստած դեսպանությունները

Հասարակություն
f0aafc501db0ad9821a3f6af90d1e362

Արվեստաբան Հակոբ Մարտունին զայրացած է. ՅՈՒՆԵՍԿՕԻ-ի կողմից թառը ադրբեջանական ազգային գործիք է ճանաչվել. «Նման քոչվոր ցեղերը չեն կարող ազգային երաժշտական գործիք ունենալ»։

Երաժշտագետ Դանիել Երաժիշտը զարմանում է հատկապես ադրբեջանցիների խորամանկությունից. «Նրանք նշել են, որ թառը անբաժան է Կովկասում ապրող ժողովուրդների երաշժտական գործիքներից և բերել են փաստեր,որտեղ նշված են այն արձանագրությունները,որոնք ապացուցում են դա»։

Այսօրվա քննարկմանը մասնակից «Տկզար» նվագախմբի ղեկավարը հորդորեց անտեղյակներին մեկնել Փարիզ և սեփական աչքերով Լուվրի հայագիտական բաժնում տեսնել հայկական թառը,թեև ցուցանակում կկարդանք զուտ կովկասյան ծագումնաբանության մասին,բայց թառին մոտենալիս կհնչի հայ թառահարի երաժշտությունը:

Թե արվեստաբանները,թե երաշժտագետները գտնում են,որ հատկապես մեր պետական մարմինները պետք է գործեն ու կանխեն նման թյուրիմացությունները:

«Ի՞նչ են անում մեր վզին նստած մեր դեսպանությունները.սա ավարառություն է,որը պիտի կանխվի»,-վերջում շեշտեց Հակոբ Մարտունին: