Խառը պատմություն
Աջակցիր «Ա1+»-ինԻջեւանցի 14-ամյա Դավիթ Դավթյանը հունվարի 6-ի երեկոյան էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել մի շարք լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանի եւ ոստիկանության լրատվական ծառայություններին:
Ռուսերեն գրված նամակում նա հայտնում է, որ պատրաստվում էր իր մոր հետ 2013թ. փետրվարին լքել Հայաստանը, որ իրենք ապրում են տատի մոտ եւ վաճառել են այն բոլորը, ինչ հնարավոր է վաճառել: Որոշ գումար ուղարկել են հարազատները եւ բարի ցանկությունների տեր մարդիկ:
Տղայի վկայությամբ՝ 2012թ. դեկտեմբերի 29-ին իրենց տուն են ներխուժել դիմակներով զինված անձինք, ովքեր Դավթին, նրա մորը, մորաքրոջը եւ տատին ծեծել են, կապել նրանց ձեռքերը, ոտքերը եւ բերանները: Գողացել են բոլոր փողերը, նույնիսկ Դավթի վզի ոսկե շղթան: Գողացել են տան գրքույկը, տան բանալիները, բջջային հեռախոսները, համակարգիչը ջարդել են:
Մանրամասներն` այստեղ