Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջարդել է 4 արձան, պատռել դրոշը

Հասարակություն
ed5321b001d4bd72757107f5bdc20dfd

Հունվարի 6-ին, ժամը 11:15-ին, Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի N տան բնակիչ` 1986թ. ծնված Խ. Վ-ն հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է հայտնել այն մասին, որ մի երիտասարդ ջարդում է Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանների աջ ու ձախ մասում գտնվող արձանները:

Պարզվել է, որ ժամը 11:00-ից մինչև 11:15-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Հ. Լազարևի նրբանցքի N տան բնակիչ` 1986թ. ծնված Դ. Ա-ն ջարդել է նշված վայրում գտնվող թվով 4 արձան և պատռել պատից կախված ՀՀ դրոշը խորհրդանշող պաստառները:

Այս մասին ԼՂՀ ոստիկանության կայք։