Ձմեռ պապը երեւացել է (տեսանյութ)
Ձմեռ պապը 6 ամյա Լեւոնի աչքին ամանորի գիշերը երեւացել է մի քանի անգամ:
«Երեք անգամ զարթնել եմ գիշերը: Կարմիր շորերով էր, սպիտակ մորուքով էր, ակնոցներով»,- հիշում է նա ՛
Ձմեռ պապն ամեն արթնանալիս նրան նվեր է տվել։
Իսկ Հանրապետության հրապարակում փոքրիկ Լեւոնը մոլորվել է՝ միանգամից բազմաթիվ Ձմեռ պապեր տեսնելով:
Ատրակցիոններ, նվերներ եւ լուսանկարներ Ձմեռ պապիկների հետ եւ այլն, սակայն այդ ամենի համար պետք է վճարել: Օրինակ՝ լուսանկարվելը Ձմեռ պապի հետ արժե 500 դրամ։
«Հիմա երեխան գիտի, որ ամեն ինչ գումարով է»,- նշում է ծնողներից մեկը։
Ծնողներից ոմանց մտահոգում է այն փաստը, որ իրենց սերնդակիցները ավելի շատ էին հավատում եւ անհամբեր սպասում Ձմեռ պապին, քան այսօրվա փոքրիկները;
Այս օրերին հրապարակում հայտնված երեխաներից շատերը ստիպված էին բավարարվել միայն Ձմեռ պապերի եւ Ձյունանուշներին տեսնելով եւ նրանց մաղթանքները լսելով, քանի որ միայն դա անվճար:
«Երկրին խաղաղություն լինի, ջահելներին բարի ծառայություն լինի, պաշտպանությունը նորմալ լինի, ժողովրդի վիճակը նորմալ լինի, էլ ինչ կարելի է ցանկանալ, ամենալավն ու բարին, թող լինի մեր ժողովրդին»,-եզրափակեց Ձմեռ պապը։