Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենագրուհին մուրացկանություն է անում (տեսանյութ)

Հասարակություն
9c4f465acc8c9dba4b2bb9e87a1a2e03

Անչափահաս դստերը կերակրելու Արևիկ Բաղդասարյանի միակ միջոցը մուրացկանությունն է:

«Աշխատանք փնտրել եմ, բայց չեն ընդունում: Ասում են տեղ չունենք»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Արևիկ Բաղդասարյանը:

Արդեն տասը տարի է, ինչ 40-ամյա կինը զբաղվում է մուրացկանությամբ: Նրա հիմնական աշխատավայրը եկեղեցիների հարակից տարածքներն են; Արևիկի խոսքերով՝ այստեղ եկամուտն անհամեմատ շատ է, օրական` 1000-ից մինչև 10 հազար դրամ. «Ձեռքս պահում եմ, մարդիկ խղճում են տալիս են, թե չէ մարդկանց մենք չենք ստիպում»:

Մասնագիտությամբ մեքենագրուհին այսօր ռուս Ուղղափառ եկեղեցու մոտ էր. «էսօր իրանց տոնն է, հարգել եկել եմ»,-ասաց Արևիկը:

Արևիկ Բաղդասարյանը միայնակ չէ, նա իր երկու ընկերների հետ է աշխատում: Մուրացկանությամբ զբաղվող մեր զուցակիցները վստահեցնում են, որ ամսական մոտ 300 հազար դրամ են աշխատում: Իրենց մասնագիտությամբ նման գումար դժվար թե կարողանային վաստակել օրվա մեջ թեկուզ 24 ժամ աշխատելու դեպքում: