Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքարկման ժամկետը լրանում է հունվարի 18-ին

Հասարակություն
7f135fc31d812e457d06034475deb772

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ ՊՆ N զորամասի ավագ հրաձիգ Վահե Գասպարյանը դատապարտվել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտ ապօրինի պահելու համար:
Դատարանը մասնավորապես հիմնավորված է համարել պայմանագրային զինծառայող, հրաձիգ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, ըստ որի վերջինս Ալավերդի քաղաքի իր բնակարանում ապօրինի կերպով պահել էր 3 հատ 5.45 մմ տրամաչափի, գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ոստիկանության ԼՄ վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից` 25.09.2012թ-ին կատարված խուզարկության ընթացքում։

Դատավճռով պայմանագրային զինծառայողը դատապարտվել է կալանքի մեկ ամիս ժամանակով, որը պետք է կրի ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության մեկուսարանում:

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին մնացել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դատավճռի հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում, որը լրանում է հունվարի 18-ին:
«Փաստինֆո»